Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սկզբնախաղը՝ երեկ, ներկայացումը՝ այսօր

Սկզբնախաղը՝ երեկ, ներկայացումը՝ այսօր
12.02.2025 | 12:17

Պառլամենտի երեկվա վակխանալիան, քպ-ականների ցինիկ հռետորաբանությունը, Ալենի հերթական թրքահաճո բառամթերքի կիրառումն ընդամենը սկզբնախաղն էր, բուն ներկայացումն էսօր 16:30-ին է սկսվելու: Կասկած չունեմ, որ 30-ից ավելի հարց է լինելու, ու թեմաները հերթով բացելու է:

Մոտավորապես՝ այս տրամաբանությամբ.

- Ցեղասպանության փաստը աղավաղելու մասով պնդումներ

- «Խաղաղության առաջնահերթություն»

- Ադրբեջանին ուղղված մեսիջի «աննախադեպություն»

- կոշտ հռետորաբանություն արցախահայությանը, այդ թվում՝ քաղաքական ղեկավարությանը

- «Խաղաության խաչմերուկ», որը ողջունել է Մակրոնը

- Սփյուռքում «Իրական Հայաստանի» գաղափարի ողջունում

- գաղափարական տրանսֆորմացիայի առաջնայնություն

- ԱՄՆ այցի «աննախադեպության»

- ԵՄ գնալու՝ միաժամանակ ԵԱՏՄ կարևորության մասով

- տրանսպորտի գինն ու հայտարարագիրն էլ՝ ձեզ նվեր:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 4350

Մեկնաբանություններ